Մուտքի ճամբար. օր երրորդ

Այսօր շատ յուրօրինակ օր էր: Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ դպրոցի հյուրերի հետ: Երգ ու պարից հետո, անմիջապես անցանք դասարանների մաքրության, որոշներն էլ՝ միջավայրի բարեկարգման աշխատանքին: Արևմուտքում մեծ եռուզեռ էր՝ գունեղ արքայանարինջներն իրենց գույնը սփռել էին ու տրամադրություն հաղորդում: Մուտքի ճամբարի սովորողներն էլ, անտարբեր չմնացին: Միասնական անցանք գործի: Նախ կշռեցինք արքայանարինջները՝ մաթեմատիկական գործունեություն իրականացրեցինք, վերհիշեցինք գրամ, կիլոգրամ կասկացությունները, հետո անցանք արքայանարինջի կլպելուն և թելին կապելուն, որպեսզի ձմռանը չիր ունենանք: Այսօրվա աշխատանքը էսպիսին էր՝ սովորողներն էլ հիացած ու մեծ հմտություն ձեռք բերած գնացին:

մրգի և բանջարեղենի չորացում. նախագիծ

Արքայանարինջի և սմբուկի չորացում

Օրը՝ նոյեմբերի 5,6

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում,
  • ծանոթացում ավանդական տոնական աղանդերի տեսակներին,
  •  մաթեմատիկական հմտությունների զարգացում,
  • խոհանոցային հմտությունների զարգացում։

Խնդիրները՝ 

  • ինչպես մաքրել միրգը, բանջարեղենը
  • ինչպես թելել ասեղը,
  • ինչպես շարել թելի վրա,
  • ինչպես կախել թելի վրա
  • ինչպես, որտեղ կախել,
  • ինչպես չորացնել,
  • ինչպես կտրտել բանջարեղենը

Մայրենի՝

Համացանցից դուրս գրել.

օգտակար հատկություններ արքայանարինջի և սմբուկի վերաբերյալ, չրերի և չորացված բանջարեղենի վերաբերյալ տեղեկույթ:

Հորինել երևակայական պատմություններ օրվա հերոսների մասին՝ արքայանարինջի և սմբուկի:

Մաթեմատիկա՝

Կշռում ենք միրգը և բանջարեղենը:

Կշռում ենք կլեպները և հաշվում ինչքա՞ն թափոն եղավ:

Կազմում ենք խնդիրներ՝ կշիռի, քանակի վերաբերյալ:

Արդյունք՝

Թե ինչպե՞ս արքայանարինջը չիր կդառնա

Աշնանային մանկավարժական ճամբար. օր առաջին

Այսօր Արևմտյան դպրոցում օրը սկսեցինք միասնական ընդհանուր պարապմունքով: Ծանոթացանք մուտք կրթահամալիր ճամբարի մասնակիցների հետ՝ նրանք երեքն էին և եկել էին Լիբանանից: Այնուհետև շրջեցինք դպրոցով և ծանոթացանք միջավայրին: Ճամբարականները ներկայացան. որտեղից են եկել, ինչ են սիրում, ինչ չեն սիրում: Իսկ մանկավարժները զբաղված էին միջավայրի բարեկարգման աշխատանքներով: Ճամբարականների հետ հեծանվավարություն արեցինք: Պարզվեց, որ այդքան էլ չեն կարողանում վարել, դեռ քառանիվ հեծանիվ են վարում: Այցելեցինք նաև ագարակ, ընկեր Աստղիկի հետ միասին տնկեցինք դեղձի կորիզներ, նախապես փխրեցված հողում: Սովորողները շատ հետաքրքրված նայում էին շուրջ բոլորը և անընդհատ հարցեր տալիս: Շատ տպավորված գնացին:

Տոնական, նախգծային աշխատակարգ 04.11- 16.11

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում

Ես Սեբաստացի եմ. նախագիծ

«Համեղ խոհանոց» նախագիծ

Ուսումնական ճամփորդություն, քայլք

Մարզական ստուգատես

Գեղարվեստը կրթահամալիրում

Հարիսայի ծես և թթվի համտես

Հաշվետվություն

Նախագծեր՝

«Ես» նախագիծ

«Սեբաստացու օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

«Տիեզերք» նախագիծ

Թթուդրիկ

Մկների ժողովը

Խճանկարով ինքնանկար

Հայ ժողովրդական հեքիաթ «էշի ձուն»

Ստեղծում են սովորողները՝

Արփի Փիրումյան

Վալերի Սարգսյան

Գևորգ Աբրահամյան

Բնութագրում են սովորողները

Մուտքի ճամբար

Վայրը՝  Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ` Կրթահամալիր տեղափոխվելու մտադրություն ունեցող սովորողներ

Ժամկետը`  Հոկտեմբեր 28- նոյեմբեր 1

Նպատակը՝ Նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Read More »

Աշխատաժամանակ 28.10- 01.11

Հոկտեմբեր 28, երկուշաբթի

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-10:00՝ միջավայրի բարեկարգման աշխատանքներ

10:00- 12:00՝ Մուտքի ճամբար

12:00- 12:30՝ առցանց աշխատանք «Ուսումնական աշուն» նախագծի շուրջ

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային խմբի պարապմունք

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Read More »