Բարձունքի հաղթահարում դեպի Սուրբ Նեղուցի վանք

Ուրբաթ օրը, մեր բարձունքի հաղթահարման օրն էր:

Սովորողները ինչքան սիով և ուրախությամբ են սպասում այդ օրվան՝ նրանց սիրելի օրերից մեկն է: Այս անգամ պետք է հաղթահարեինք Արզական գյուղի Սուրբ Նեղուց տանող բարձունքը:

Նախապես սովորել քննարկել էինք Կոտայքի մարզը իր քաղաքներով, առանձնահատկություններով: Արզական գյուղի մասին որոշ փաստեր: Ո՞ր լեռնաշղթայով է շրջապատված Արզականը, ո՞ր գետն է հոսում Արզականի մոտով:

Բարձունքը երրորդ դասարանցիները հաղթահարեցին՝ անտրտունջ, երգելով, արտասանելով: Նեղուցի վանքում երգեցինք «Հայր մեր»-ը, «Այբ, բեն, գիմ…»-ը:

Ուսումնասիրեցինք վանքի տարածքը, պատերին գրառած արձանագրություներն ու զարդաքանդակները: Սովորողները մեծ ոգևորությամբ էին ամեն մանրուք նայում և արձագանքում:

Նաև ակտիվ լուսանկարում էիր իրենց դուր եկած, տպավորիչ տեսարանները, որ հետո տեղադրեն իրենց բլոգներում:

Աշնան գեղեցկությունը, գույները անտարբեր չէինք կարող թողնել: Բոլորոս միասին իրականացրեցինք նկարչական պլեներ, որը շատ գեղեցիկ ստացվեց: Դե իսկ ազատ ու ապահով տարածքը լավ վազվզելու ու խաղալու ցանկություն էր ներշնչում:

Ճամփորդության ընթացքում, երեխաների շուրթերից,Կոմիտասն անպակաս էր:

Տեսաֆիլմը այստեղ՝