Տիեզերք նախագիծ

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի մասին: Երկիր մոլորակի պահպանումն ու խնամքը մարդու կողմից

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկույթ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Զարգացնել տեղեկույթը կարդալիս գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները P. Point ծրագրով
  • Զարգացնել P. Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել աշխատանքը պլանավորելու, նախագծելու և քայլ առ քայլ իրականացնելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
Read More »

Հայ հին վիպաշխարհ

  1. ԱՐԵՎՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԸ

Լինում են, չեն լինում, մի քույր ու մի եղբայր են լինում. քրոջ անունը Արև էր, եղբոր անունը՝ Լուսին:

Արևը ոսկեգույն մազերով ուրախ և աշխույժ աղջիկ էր: Երբ լույսը բացվում էր, նա արթնանում էր ու ջերմացնում աշխարհը: Ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին: Մարդիկ, նրանից ուժ ստացած, շտապում էին աշխատանքի:

Երբ Լուսինը տեսավ, որ բոլորը ջերմորեն սիրում են իր քույր Արևին, որոշեց ինքն էլ բարի գործ անել քույրիկ Արևի պես: Եվ շտապեց Արևի մոտ:

  • Քույրի՛կ ջան,- ասաց նա,- ես մինչև հիմա ոչ մի լավ գործ չեմ արել: Ես էլ եմ ուզում բարի դառնալ: Դու գիշերը քնի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ լուսավորել երկիրը. չէ՞ որ տղա եմ և գիշերը դուրս գալուց չեմ վախենա:

Քույրը լսեց եղբորը և ուրախությունից արտասվեց. երկինքը ներկվեց ծիածանի յոթ գույներով:

Լուսինը կատարեց իր խոստումը, և մինչև օրս էլ Արևը դուրս է գալիս ցերեկը, իսկ Լուսիկը՝ գիշերը:

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաքտաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։

Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

  1. ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

  1. ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

9.    ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ

Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Սատանան տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.

— Թե կարող ես՝ ստեղծիր։

Սատանան գնում է քարերի մոտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել, ասում է.

— Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։

Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։ Կայծքարն ու երկաթը բախվում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա, վառվում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ուտում։ Շատ են հավանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օջախ սարքել, վրան կերակուր եփել։

Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.

— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։
Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում են տասը մարդ։ Սատանան սարսափահար փախչում է և այլևս աստծո աչքին չի երևում։ Աստված պատժում է քարերին, զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից, որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։

Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։

10. ՀՈՒՐ ԵՎ ՋՈՒՐ

Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։

Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.

— Արի մի քիչ նստիր, տաքացիր։

Զուրը պատասխանում է.

— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։

11.ԼԵՌՆԵՐ

Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։

qqq

Աշխատակարգ 30.09 – 04.10

Երկուշաբթի, 30.09

08:30-09:00- Սովորողների դիմավորում, քայլք դեպի Արևմտյան դպրոց

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05- Ուրախ օտար լեզու

10:10-10:55- Իմացումի հրճվանք մայրենի «Ես» նախագիծ ամփոփում

11:00-11:45- Ընտրությամբ գործունեություն

11:50-12:35- Բանավոր մաթեմատիկա

12:35-12:55- ընդմիջում

12:00-13:35- Բարձունքի հաղթահարում. նախագիծ ամփոփում բլոգներում

Read More »

Բարձունքի հաղթահարում դեպի Սուրբ Նեղուցի վանք

Ուրբաթ օրը, մեր բարձունքի հաղթահարման օրն էր:

Սովորողները ինչքան սիով և ուրախությամբ են սպասում այդ օրվան՝ նրանց սիրելի օրերից մեկն է: Այս անգամ պետք է հաղթահարեինք Արզական գյուղի Սուրբ Նեղուց տանող բարձունքը:

Նախապես սովորել քննարկել էինք Կոտայքի մարզը իր քաղաքներով, առանձնահատկություններով: Արզական գյուղի մասին որոշ փաստեր: Ո՞ր լեռնաշղթայով է շրջապատված Արզականը, ո՞ր գետն է հոսում Արզականի մոտով:

Բարձունքը երրորդ դասարանցիները հաղթահարեցին՝ անտրտունջ, երգելով, արտասանելով: Նեղուցի վանքում երգեցինք «Հայր մեր»-ը, «Այբ, բեն, գիմ…»-ը:

Ուսումնասիրեցինք վանքի տարածքը, պատերին գրառած արձանագրություներն ու զարդաքանդակները: Սովորողները մեծ ոգևորությամբ էին ամեն մանրուք նայում և արձագանքում:

Նաև ակտիվ լուսանկարում էիր իրենց դուր եկած, տպավորիչ տեսարանները, որ հետո տեղադրեն իրենց բլոգներում:

Աշնան գեղեցկությունը, գույները անտարբեր չէինք կարող թողնել: Բոլորոս միասին իրականացրեցինք նկարչական պլեներ, որը շատ գեղեցիկ ստացվեց: Դե իսկ ազատ ու ապահով տարածքը լավ վազվզելու ու խաղալու ցանկություն էր ներշնչում:

Ճամփորդության ընթացքում, երեխաների շուրթերից,Կոմիտասն անպակաս էր:

Տեսաֆիլմը այստեղ՝

Աշխատակարգ 23.09-27.09

Երկուշաբթի, 23.09

08:30-09:00- Սովորողների դիմավորում, քայլք դեպի Արևմտյան դպրոց

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05- Ուրախ օտար լեզու

10:10-10:55- Իմացումի հրճվանք մայրենի «Ես» նախագիծ

11:00-11:45- Ընտրությամբ գործունեություն

11:50-12:35- Բանավոր մաթեմատիկա

12:35-12:55- ընդմիջում

12:00-13:35- Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Read More »

Սովորողների բլոգները

Արփի Փիրումյան

Մանե Հարությունյան

Մարկ Վարդանյան

Մհեր Բարսեղյան

Արգիշտի Մելքոմ Մելքոմյան

Արեն Նուրջանյան

Էդգար Գիգոլյան

Արմեն Աղաբաբյան

Սուսաննա Գրիգորյան

Եվա Գրիգորյան

Գևորգ Աբրահամյան

Միքայել Հակոբյան

Ժասմինա Հակոբյան

Արեն Վարդանյան

Աբել Մովսիսյան

Հայկ Հայրիյան

Եվա Ջաղինյան

Մհեր Մկրտչյան

Արամ Գալստյան

Մհեր Հակոբյան

Վալերի Սարգսյան

Էմիլի Ներսիսյան

Աշխատակարգ 16.09-20.09

Երկուշաբթի,16.09

08:30-09:00- Սովորողների դիմավորում, քայլք դեպի Արևմտյան դպրոց

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05- Ուրախ օտար լեզու

10:10-10:55- Իմացումի հրճվանք մայրենի «Ես» նախագիծ

11:00-11:45- Ընտրությամբ գործունեություն

11:50-12:35- Բանավոր մաթեմատիկա

12:35-12:55- ընդմիջում

12:00-13:35-power point ծրագրի ուսուցումRead More »

Բարձունքի հաղթահարում. Ս. Աստվածածին վանք

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Ճամփորդության ամսաթիվը՝ սեպտեմբերի 27

Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:30

Ժամանումը դպրոց՝ ժամը 16:00

Մեքենան / մակնիշը,համարանիշը/

Վարորդը / անուն, ազգանուն/

Մասնակիցները՝ երրորդ դասարան

Ճամփորդության  ղեկավարը՝

Օգնականը՝

Ֆոտոտեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝

Ճանապարհի նկարագրություն.

ԵրևանԱրզական հեռավորությունը՝ 50 կմ

Արզականը գտնվում է ծովի մակերևույթից  1500-1600 մ. բարձրության վրա:

Ճանապարհի տևողությունը՝  54 րոպե

Մեկնումը՝ «Արևմտյան դպրոց»-ից, ժամը՝ 9:30

  1. Առաջին կանգառ՝  Արզական գյուղում
  2. Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ  դեպի Նեղուցի վանք
  3. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  4. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ»
  5. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  6. Ազգային խաղեր
  7. Նկարչական պլեներ
  8. Քայլարշավ դեպի Դալար գետի ափ
  9. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  10. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  11. Երաժշտական դադար. Կոմիտաս. պարերգ «Կաքավիկ»
  12. Քայլարշալ դեպի գյուղամեջ

Նպատակը՝ 

ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, մարզվել, սովորել արգելքներ հաղթահարել, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն
 Արշավականճամբարականի անհրաժեշտ պարագաները`
  • Ուսապարկ
  • Օրապահիկ, 1լ ջուր
  • Գնդակ, պարան, հոլ
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց
  • Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
  • Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
  • Թվային միջոցներ` ֆոտոխցիկ
Արշավականճամբարականը`
  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

 Եղանակը՝

Ուսումնական ռեսուրսներ
  • Տեսանյութեր՝
    1. ԱՐԶԱԿԱՆ. ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԳՅՈՒՂ
    2. Հայաստանով մեկ. Արզական
    3. Նեղուցի վանք

    Արդյունք՝

    Պատմում է Մարկ Վարդանյանը

    Պատմում է Քրիստինե Օհանյանը

    Բարձունքը հաղթահարված է

    Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

    Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

    Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում։
    Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից:
    Գավիթն ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է: Գավիթի պատերին պահպանվել են 13-րդ դարի արձանագրություններ։
    Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց:
    Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով:
    Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով: