«Ես» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 8 շաբաթ

Նախագծի նպատակը՝
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորողսովորողներ, սովորողուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

 Խնդիրներ՝

  • Զարգացնել բանավոր խոսելու կարողությունները
  • Զարգացնել մեդիահմտությունը
  • Զարգացնել հարցեր կազմելու, հարցազրույց վարելու կարողությունը
  • Ձևավորել և զարգացնել գրավոր խոսքը
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական կարողությունները

Յուրաքանչյուր սովորող ստեղծում է «Ես» եմ մեդիափաթեթ՝ պրեզենտացիա P Point ծրագրով, տեսանյութ, ֆոտոպատում, ինքնանկար,  որտեղ նա նկարագրում և բնութագրում է իրեն և տեղադրում բլոգում:

Մայրենի՝

Սովորողը նկարագրում և բնութագրում է իրեն՝ հասկանալի և գրագետ:Հարցեր է պատրաստում, հարցազրույց վարում հարազատների հետ՝ իր անվան և իր մասին:

Սովորողը գրավոր նկարագրում և բնութագրում է իրեն և ընկերոջը, մտքերը ամբողջական նախադասություններով, գրագետ գրառելով (հատուկ անունների, օժանդակ բայերի գրություն, նախադասության սկիզբ, ավարտ):Հորինում ենք և գրառում բլոգում՝ անհավանական պատմություն  սեփական ես-ի մասին:

  • Մեդիահմտություն՝

  • Աշխատում ենք P. Point ծրագրով.
    • Մուտքագրել
      Ավելացնել նկար
      Ընտրել անիմացիա

    Տեխնոլոգիա և մաթեմատիկա՝

    • Նկարում ենք մեր դիմանկարը
    • Երկրաչափական պատկերներից ստանում ենք մեր դիմանկարը

    Շրջակա աշխարհ՝

    • Գտնում ենք իմ սիրելի կենդանու մասին փաստեր
    • Գտնում ենք իմ սիրելի բույսի մասին փաստեր

    Ընթերցանության նյութեր՝

    «Թռչունի մտածմունքը» Հովհաննես Թումանյան

    «Կաքավ» մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

    «Ամենից լավ տունը» Հովհաննես Թումանյա

    «Մանուկն ու ջուրը» Հովհաննես Թումանյան

    Արդյունք՝

    Խճանկարով ինքնանկար

    Պատմում է Եվա Գրիգորյանը

    Պատմում է Արմեն Աղաբաբյանը

    Պատմում է Արգիշտի Մելքոմ Մելքոմյանը

    Արփի Փիրումյան

    Երբ ես փոքր էի՝ պատմում է Մարկ Վարդանյանը

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

    Google photo

    You are commenting using your Google account. Log Out /  Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

    Connecting to %s