Աշխատաժամանակ 30.08.2019

08:30- 09:00 – Սովորողների դիմավորում, միասնական քայլք դեպի Արևմտյան դպրոց

09:00- 09:20 – Ընդհանուր պարապմունք

09:20- 10:00 – Զրույց քննարկում

10:00- 11:30 – Մարզական խաղեր, սպորտլանդիա

11:30- 12:00- Քայլք դեպի երթուղիներ, ճանապարհում

Նախագծային շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ 2 – 6 սեպտեմբեր

Երկուշաբթի,02.09

08:30-09:00- Սովորողների դիմավորում, քայլք դեպի Արևմտյան դպրոց

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05- Ուրախ օտար լեզու

10:10-10:55- «Ուսումնական ամառ» նախագծերի քննարկում

11:00-11:45- Ընտրությամբ գործունեություն

11:50-12:35- Լողափնյա մարզական խաղեր

12:35-12:55- ընդմիջում

12:00-13:35-ԲլոգուսուցումRead More »

Լողափնյա աշուն

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:

Գույքհանդերձանք՝

* Լողազգեստ

* Ռետինե հողաթափեր

* Սրբիչ

* Լողի գլխարկ /աղջիկներ/

* Ջրային ակնոց

* Արևապաշտպան գլխարկ

* Արևապաշտպան քսուկ

Լողափում արգելվում է՝

* Լողավազան մտնել առանց ցողվելու

* Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը

* Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի

* Աղտոտել տարածքը

Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով, ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում  է նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Լողավազանների ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանիչ նյութեր՝

 

* Քլոր- շաբաթական 400 գրամ

* Ալգեցիդ – շաբաթական 1.5 լիտր

* Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում

Լողավազանի ջուրը փոխելուց հետո ախտահանման համար

* քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

Մանկավարժական ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական բաց ճամբար

9:30-12։00՝ մանկավարժական բաց ճամբար հեղինակային կրթական ցանցի կրթահամալիրի հանգույցներում՝ Արևելյան, Արևմտյան

▪ միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք

▪ ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.

▪ կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

▪ ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներ, լուծումներ

▪ անհատական պլանով այլ աշխատանք

▪ աշխատողների անհատական պլանների հրապարակում՝ սեպտեմբերի 2-6-ի, ուսումնական առաջին շրջանի՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, նախագծերով, ճամփորդություններով, ճամբարներով…

9։00-9:30 մանկավարժական հավաք Արևմուտքում

9:30-12։00՝ մանկավարժական բաց ճամբար հեղինակային կրթական ցանցի կրթահամալիրի հանգույցներում՝ Արևելյան, Արևմտյան

  • կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ աշխատանք նախագծային խմբերով. Մայր դպրոց

Օգոստոսի 21, 23, 27
Դասավանդման հայտերի համապատասխանություն ներկայացվող պահանջներին (ուսումնական պլանով որոշված դասընթացի ծրագիր, ուսումնական նյութերի փաթեթ, ուսումնական նախագծեր)

  • Դասվարներ, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցչի օգնականներ. պատասխանատու՝ Լուսինե Փաշայան

Օգոստոսի 22, 26, 28
Նախագծի օրացույց, ուսումնական նախագծերը, դրանց համապատասխանությունը պահանջներին, անհրաժեշտ աշխատանքներ

  • Հնգամարտի դպրոց ուսումնական ագարակում. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ անհատական պլանով այլ աշխատանք

Օգոստոսի 29

9։00-12։00՝ մանկավարժական բաց ճամբար հեղինակային կրթական ցանցի կրթահամալիրի հանգույցներում՝ Արևելյան, Արևմտյան,

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • անհատական պլանով այլ աշխատանք

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օրակարգում՝

  • 2019-2020 ուստարվա ամառային ընդունելություն. ցուցանիշներ
    Կրթահամալիրի դպրոցները 2019-2020 ուստարում. կառուցվածքը՝ խմբեր, դասարաններ
  • Մանկավարժական նոր աշխատողներ, նախագծային ուսուցման շաբաթվա ծրագրում ընդգրկված կամավոր մանկավարժական աշխատողներ
  • Սեպտեմբերի 2-6-ի աշխատակարգերը ըստ դպրոցների.
    Արևելյան դպրոց-պարտեզ
    Արևմտյան դպրոց-պարտեզ
    Հյուսիսային դպրոց-պարտեզ
    Հարավային դպրոց-պարտեզ
    Միջին դպրոց
    Ավագ դպրոց
    Քոլեջ
  • Սեպտեմբերի 4-5-ի կրթական շքերթներ՝ 5 տարեկանների, 6 տարեկանների, 2-12-րդ դասարանցի նոր սեբաստացիների
  • «Գիտելիքի օրը՝ բարձունքին» նախագծեր
  • Սեպտեմբերյան ճամբարները՝ Արատեսի, Սևանի «Ժայռի»

«Ես» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 8 շաբաթ

Նախագծի նպատակը՝
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորողսովորողներ, սովորողուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

 Խնդիրներ՝

  • Զարգացնել բանավոր խոսելու կարողությունները
  • Զարգացնել մեդիահմտությունը
  • Զարգացնել հարցեր կազմելու, հարցազրույց վարելու կարողությունը
  • Ձևավորել և զարգացնել գրավոր խոսքը
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական կարողությունները

Յուրաքանչյուր սովորող ստեղծում է «Ես» եմ մեդիափաթեթ՝ պրեզենտացիա P Point ծրագրով, տեսանյութ, ֆոտոպատում, ինքնանկար,  որտեղ նա նկարագրում և բնութագրում է իրեն և տեղադրում բլոգում:

Մայրենի՝

Սովորողը նկարագրում և բնութագրում է իրեն՝ հասկանալի և գրագետ:Հարցեր է պատրաստում, հարցազրույց վարում հարազատների հետ՝ իր անվան և իր մասին:

Սովորողը գրավոր նկարագրում և բնութագրում է իրեն և ընկերոջը, մտքերը ամբողջական նախադասություններով, գրագետ գրառելով (հատուկ անունների, օժանդակ բայերի գրություն, նախադասության սկիզբ, ավարտ):Հորինում ենք և գրառում բլոգում՝ անհավանական պատմություն  սեփական ես-ի մասին:

  • Մեդիահմտություն՝

  • Աշխատում ենք P. Point ծրագրով.
    • Մուտքագրել
      Ավելացնել նկար
      Ընտրել անիմացիա

    Տեխնոլոգիա և մաթեմատիկա՝

    • Նկարում ենք մեր դիմանկարը
    • Երկրաչափական պատկերներից ստանում ենք մեր դիմանկարը

    Շրջակա աշխարհ՝

    • Գտնում ենք իմ սիրելի կենդանու մասին փաստեր
    • Գտնում ենք իմ սիրելի բույսի մասին փաստեր

    Ընթերցանության նյութեր՝

    «Թռչունի մտածմունքը» Հովհաննես Թումանյան

    «Կաքավ» մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

    «Ամենից լավ տունը» Հովհաննես Թումանյա

    «Մանուկն ու ջուրը» Հովհաննես Թումանյան

    Արդյունք՝

    Խճանկարով ինքնանկար

    Պատմում է Եվա Գրիգորյանը

    Պատմում է Արմեն Աղաբաբյանը

    Պատմում է Արգիշտի Մելքոմ Մելքոմյանը

    Արփի Փիրումյան

    Երբ ես փոքր էի՝ պատմում է Մարկ Վարդանյանը