Հուլիսյան լողափնյա ճամբար 8-12. հաշվետվություն

Ամառային լողափնյա ճամբար. օր առաջին

Ամառային լողափնյա ճամբար. օր երկրորդ

Ամառային քանդակագործության փառատոնային լողափնյա ճամբար. օր երրորդ

Ամառային լողափնյա ճամբար. օր չորրորդ

Ամառային լողափնյա ճամբար. օր հինգերորդ

Ամառային լողափնյա ճամբար. չորրորդ օր

Այսօրվա ճամբարային օրը սկսեցինք լողափի մաքրման աշխատանքով՝ ինչպես միշտ: Ընդհանուր պարապմունքն էլ ընկեր Սեդայի հետ անցկացրեցինք՝ երգով, պարով, մարզումով: Ամենօրյա լողը սկսում ենք առավոտ շուտ, մարզումից անմիջապես հետո, այդ ժամը շատ կարևոր է երեխաների կոփման համար:

Ճամբարականները այսօր կերակրեցին և խնամեցին ագարակի ձիերին և պոնիին, որը շատ զվարճալի և վախերից ձերբազատվելու միջոց է:

Հեծանվավարությունն էլ ճամբարականների սիրելի մարզումներից է:

Ճամբարային երրորդ օր

Արդեն կարևոր դարձած մեր լողափը, անպայման առավոտյան մաքրում ու խնամում ենք:

Ճամբարականները շատ են սիրում ջրագնդակ խաղալ և մեծ բավականություն են ստանում իրենց խաղից: Առօրյայից մի հատված՝

Այսօրվա հանգստի ժամը ֆիլմի դիտում էր: Սեղանի ինտելեկտուալ խաղը մեր առօրյայի անբաժան մասն է կազմում: Ճամբարականնեը ավելի խմբային են դառնում խաղի ժամանակ:

Ճամբարային երկրորդ օր

Մեր ամառային լողափնյա ճամբարը շատ ուրախ և զով է, քանի որ օրվա ընթացքում երկու ամգամ լողում ենք:

Այսօր ճամբարականներով մասնակցեցինք քանդակագործության և միջավայրի պահպանման փառատոնի պաշտոնական բացմանը: Ներկա էին շատ հյուրեր՝ Իտալիայից, Չինաստանից,Վրաստանից, Ռուսաստանից և էլի շատ հյուրեր: Ճամբարականները ուշադիր նայում և լսում էին արվեստագետներին: Մեր այսօրը տեսանյութում:

Իսկ օրվա ընթացքում անպայման ներառում ենք ընթերցանությունը:

Ճամբարի առաջին օր

Ճամբարը սկսում ենք մեր ամառային լողափի խնամքով՝ լողավազանների ծածկոցներն ենք հանում, խճաքարերն ու ծառերը անպայման ջրում ենք, որպեսզի ազատվեն փոշուց և ավելի խնամված լինեն: Խճաքարերը հարդարում, սանրում, հարթեցնում ենք, իսկ ավելորդ աղբը, որ քամին է բերում շաբաթ, կիրակի՝ հավաքում:

Լողափից հետո, անցնում ենք միջավայրի խնամքին: Ճամբարականները սիրով են իրենց միջավայրը խնամում ու զարմանում, թե ինչպե՞ս կարելի է կեղտոտել:

Դե, իսկ լողը սկսում ենք անպայման նախավարժանքից հետո:

Լողը միակ փրկությունն է ամառվա տապից: Ջրում ճամբարականներն ավելի ազատ են զգում իրենց, իսկ արևի տակ՝ ավելի երջանիկ:

Այսօր համտեսեցինք մեր հավաքած բալը, որն ամենահամեղն էր:

Մեր առօրյան էլ՝ տեսանյութով: