Պլաստիլինով ծեփել,աշխատել երեխաները շատ են սիրում: Ճամբարային գործընթացի մեջ հատկացրել ենք քանդակի ժամ: Այս անգամ ծեփեցինք մկնիկներ՝ «Մկների ժողովը»:
Month: June 2019
Ճամբարային առօրյա
Ճամբարային օրերի ընթացքում լողավազանի ջուրը կեղտոտվում է: Այդ ջուրը, որպեսզի անիմաստ չթափվի՝ մեր այգեպանը հատուկ պատրաստել է այնպես, որ ջուրը օգտագործվի ծառերը ջրելու համար: Մենք էլ մեծ սիրով ու բերկրանքով ջրում ենք մեր շրջապատի ծառերն ու լանջերը:
Հունիսի 5. միջավայրի պահպանման օր
Ճամբարային էսպիսի օր ունեցանք՝
Ճամբարային առօյա
Շրջակա միջավայրի պահպանման օրը սկսեցինք քննարկումով՝ միջավայրի խնամքի կարևորության մասին: Քննարկեցինք աղբի տեսակավորման և հետագա վերամշակման մասին, բնության պահպանման և խնամքի մասին: Օրը՝ նկարաշարով:
Համբարձման ծեսը Բջնիում. Բարձունքի հաղթահարում
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ երաժշտության դասավանդող ընկեր Սեդայի, 2-2 և 2-1 դասարանների սովորողները միասնական իրականացրեցին Համբարձման ծեսը: Ծեսից հետո, մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք Բջնիի ամրոցի բարձունքը: Տեսարանը հրաշալի էր:
Պատմում է Եվա Գրիգորյանը
Բարձունքի հաղթահարման և իր սիրուն օրվա մասին է պատմում Եվա Գրիգորյանը:
Բջնի գյուղում
Բջնի գյուղի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում իրականացրեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը: Մեծ ոգևորությամբ մեզ դիմավորեցին, երկրորդ դասարանի սովորողները: Միասին երգեցինք Կոմիտասյան շարք, պարեցինք: Երգերից լավ շունչ ստացած՝ սովորողները մեզ ուղեկցեցին դեպի գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Հունիսի 5. աշխատակարգ
Հունիսի 5
Առավոտյան ընդհանուր պարապմունք
1- Պարտիզապուրակային աշխատանքներ, միջավայրի խնամք քարափ բարձունքում
2- Մարզական ստուգատես. հեծանիվ, վազք, սպորտային խաղեր
3,4- Ծեփում ենք պլաստիլինով՝ «Քանդակը դեպի դասարան»
5-Ամառային լողափ