Քայլք, զբոսանք Երևանով. նախագիծ

Նպատակ՝

  • աշնանային քաղաքը դիտել Կասկադից՝ բարձրից
  • քաղաքային թափառումներ
  • քաղաքի ճանաչում

Խնդիրներ՝

  • զարգացնել ճամփորդական հմտությունները
  • զարգացնել հաղորդակցական կարողությունները
  • տեղանքում կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • Գեղագիտակա ճաշակի զարգացում

Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:30

Ժամանումը դպրոց՝ ժամը 14:00

Մեքենան /մակնիշը, համարանիշը/

Վարորդը / անուն, ազգանուն/

Մասնակիցները՝ երրորդ դասարան

Ճամփորդության  ղեկավարը՝

Օգնականը՝

Ֆոտոտեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝

Ճանապարհի նկարագրություն.

ԲաբաջանյանԻսակովՄաշտոցի պողոտաՄոսկովյան

հեռավորությունը՝ 11կմ

Ճանապարհի տևողությունը՝  25 րոպե

Մեկնումը՝ «Արևմտյան դպրոց»-ից, ժամը՝ 9:30

Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց, Կասկադ անցնում ենք քայլքով: Ուսումնասիրում ենք արձանները, այգիները, Կասկադի աստիճանները բարձրանում և հաշվում ենք: Կասկադի վերևի հատվածից ուսումնասիրում ենք աշնանային Երևանը, Արարատ լեռը: Իրականացնում ենք «Երևանը իմ աչքերով» նկարչական պլեները: Շնորհավորում ենք կրթահամալիրի 30 ամյակը՝ արտասանությամբ, եգելով Կոմիտաս, շնորհավորական մաղթանքներով:

Նախնական աշխատանքներ՝

Քարտեզի միջոցով ուսումնասիրում ենք երևանյան փողոցները.

  • Սովորողները բաժանվում են խմբերի. յուրաքանչյուր խումբ ընտրում է Երևան քաղաքի մի փողոց, ուսումնասիրում և քարտեզագրում է:
  • Ընտրված փողոցում առանձնացնում են այգիները, թանգարանները, տեսարժան վայրերը և արձանները:
  • Ստացված տեղեկույթից սովորողներն առանձնացնում են 10 կարևոր փաստ տվյալ փողոցի մասին:
  • Կասկադի վերաբերյալ փնտրում ենք տեղեկութուններ, կարևոր փաստեր:
    Սովորում ենք Երևան քաղաքի համայնքները
    Յուրաքանչյուր սովորող ներկայանում է թե, որ համայնքում է ապրում, համայնքից մինչև դպրոց, որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի հասնի: