Ուսումնական ամառ. նախագիծ

Իմ ամառային հանգիստը՝

Որտե՞ղ եմ անցկացրել իմ ամառը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի ներկայացում, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում, տեսանյութի ստեղծում):

Ամառային արկածներ, ամենավառ տպավորություններ (գրավոր պատմիր քո արկածների կամ ամենավառ ամառային օրվա մասին):

Ամառային ընթերցանություն՝

Ընտրիր պատմվածք կամ գիրք և ընթերցի՛ր: Գրավոր կամ բանավոր տեսանյութի տեսքով ներկայացրու:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը: