Ճամբարային առօյա

Շրջակա միջավայրի պահպանման օրը սկսեցինք քննարկումով՝ միջավայրի խնամքի կարևորության մասին: Քննարկեցինք աղբի տեսակավորման և հետագա վերամշակման մասին, բնության պահպանման և խնամքի մասին: Օրը՝ նկարաշարով:

Համբարձման ծեսը Բջնիում. Բարձունքի հաղթահարում

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ երաժշտության դասավանդող ընկեր Սեդայի, 2-2 և 2-1 դասարանների սովորողները միասնական իրականացրեցին Համբարձման ծեսը: Ծեսից հետո, մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք Բջնիի ամրոցի բարձունքը: Տեսարանը հրաշալի էր:

Բջնի գյուղում

Բջնի գյուղի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում իրականացրեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը: Մեծ ոգևորությամբ մեզ դիմավորեցին, երկրորդ դասարանի սովորողները: Միասին երգեցինք Կոմիտասյան շարք, պարեցինք: Երգերից լավ շունչ ստացած՝ սովորողները մեզ ուղեկցեցին դեպի գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին: