Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա կատարած աշխատանքներս՝

Գույների ազատությունը

Տասը փաստ ագարակի կենդանիների մասին

Սնունդը դեպի ագարակ

Այցելություն Մալյան թատրոն

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատու

Posted in Բարձունքի հաղթահարում

Բջնի

Բջնի

 

 

Բջնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում։ Բջնին հարմարավետ բնակատեղի է՝ շրջապատված խիտ անտառներով: Եղանակը մեղմ էմարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում:66CFA9DE-865C-44AB-9A01-5EB22777E405

 

Գյուղի տարածքում պահպանվել են հին հայկական խաչքարեր,Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս եկեղեցիները: Բջնին հայտնի է ամբողջ աշխարհում իր աղբյուրի ջրով։

 

BE533EEE-7783-4C92-A0FD-75806845DA61

 

 

Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով։40630C4B-5612-41CF-982B-EF00102A6ACE.jpeg

 

 

Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կա ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։0B2E5AE6-FF0E-4613-B055-477F75CBCC6C.jpeg

 

 

Բջնի գյուղում կա Բջնիի ամրոցը, որը Հրազդան գետի ափին է, գյուղի արևելյան կողմում, ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի):D6116C9F-6A26-4762-A9EC-E991ACD1632B.jpeg

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ 13.05-17.05

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 14-րդ հավաք.
ՄԱՅԻՍ 17, ԵՐԿՈւՇԱԲԹԻ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երաժշտություն
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2-3 Իմացումի հրճվանք. Խաղիցթատրոն նախագիծ

4..«Ազատության գույներ և ազդեցություններ» նախագիծ

5.Օտար լեզու
• Անգլերեն
• Ռուսերեն

Continue reading “Աշխատաժամանակ 13.05-17.05”
Posted in Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարակ

Այսօր մենք՝ հերթապահ խմբով, բանջարեղենի մնացորդները տարանք ագարակ և կերակրեցինք մեր շատ սիրելի ձիերին: Շատ կարևոր աշխատանք: Նախ սկզբում սովորեցինք կշեռքով աշխատել և կշռել: Երկու դույլ էր, հերթով կշռեցինք: Ճանաչեցինք կշռաքարերը և իմացանք ինչքան է մեկ կշռաքարը: Դե իսկ կերակրելուց սկզբում վախենում էինք, իսկ հետո մի փոքր սովորեցինք: Կերակրելը մեծ ուրախություն է պարգևում երեխաներին:

Posted in Ազատության գույներ և ազդեցություն

Գույների ազատությունը

Այսօր մեզ հյուր էր եկել ֆրանսահայ նկարիչ Վաչե Դեմիրճյանը: Էմիլի մայրիկ Մարիաննան, մեզ նվեր էր մատուցել՝ անսովոր օր. «Գույների ազատությունը»: Չէինք էլ պատկերացնում, որ էսպիսի հրաշալիք կստացվի:

Ամեն մանրուք հաշվի առած, պատրաստված՝ մեզ հյուր եկան: Վաչե Դեմիրճյանը կարևորելով երեխաների ազատ ստեղծագործական միտքը, սկսեցինք աշխատել: Գույների խաղը, Տիգրան Համասյանի ստեծագործությունը, երեխաների ազատությունը շատ համահունչ էին:

Սովորողների մի մեծ խումբ ինքնաբուխ ընդգրկվել էին գույների մեջ: Գունավորվել էինք բոլորս:

Կտավի վրա աշխատելու հաճույքը երեխաների հիշողոթյան մեջ երկար կհիշվի:

Շնորհակալ ենք

Posted in Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարում. Բջնի բերդ

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-25-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, երկարացված օրվա կազմակերպիչ`Մայրանուշ Համբարձումյան, երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան

Վայրը՝ Կոտայքի մարզ, Գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Բջնի բերդ

Ճամփորդության օրը` հունիսի 3

Մեկնում՝ 10:00

Վերադարձ`16:00 Continue reading “Բարձունքի հաղթահարում. Բջնի բերդ”

Posted in Ճամփորդություն

Այցելություն Մալյան թատրոն

Հենրիկ Մալյանի անվան թատրոնը մեր ամենասիրելի վայրերից մեկն է: Այս ամգամ դիտեցինք Դոնալդ Բիսեթի պատմվածքերի հավաքածուն: Նախապես ընթերցել, քննարկել էինք բոլոր պատմվածքները: Երբ պատմվածքը քեզ ծանոթ է, շատ ավելի հետաքրքիր է դառնում ներկայացումը:

Ներկայացումը կոչվում է «Շրջված երազ»:

Posted in Ազատության գույներ և ազդեցություն

Ազատության գույներ և ազդեցություններ. նախագիծ

1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս
Սարյանը՝ իր գործերի մասին 

 

«Ազատության գույներ և ազդեցությունններ» ուսումնական նախագիծը ներառում է արվեստի ճյուղեր ու ոլորտներ, որոնց մեջ կարելի  է գույներ, հնչյուններ, ազատություն տեսնել։ Նախագծի ընթացքում՝ Նկարիչների և իրեց գործերի ճանաչում ,այցելություն թանգարաններ, նկարչական պլեներներ տարբեր միջավայրերում:

Նախագծի մասնակիցներ՝ 2-1 դասարան

Տևողություն՝ երկարաժամկետ

Նպատակ՝
Posted in Ուսումնական նախագծեր

Մայիսյան նախագծեր

Մայիս ամսվա կատարվելիք աշխատանքները՝

Խաղից՝ թատրոն. նախագիծ

«Ես կարողանում եմ» նախագիծ

Բարձունքի հաղթահարում. Նախագիծ

«Ազատության գույներ և ազդեցություններ» նախագիծ

Ուսումնական ագարակ

Այցելություն Հենրիկ Մալյանի անվան թատրոն