Նախագիծը իրականացնելու համար, բաժանվեցինք խմբերի և ամեն խմբին հանձնարարվեց բանաստեղծությունը: Հետո պետք է ռոդարյական հնարքներով շարունակեին՝ ավարտ հորինեին կամ նոր պատմություն սեղծեին: Սովորողները հորինուկները գրել են խմբով և խմբով էլ կերպարները ստացել, ապա նոր ներկայացրել:
Զարմացած ծաղիկը
Մի օր ձյունը հալվեց և ծաղիկը դուրս եկավ հողից: Նայեց շուրջը՝ տեսավ, որ գարուն է: Նա շատ զարմացավ և իր ընկեր ծաղիկներին կանչեց: Ընկերները եկան և որոշեցին գնալ այգի: Այնտեղ նրանք շատ ուրախ ծաղիկների հանդիպեցին և սկսեցին միասին խաղալ:
Առաջին խումբ.
Խմբին հանձնարարվել էր Հովհաննես Թումանյանի « Ծաղիկներ» բանաստեղծությունը և պետք է շարունակեին:
Ծիտիկի առաջին օրը
Ծիտիկը առաջին օրով նեղված էր: Նրա հետ մյուս ծիտիկները չէին խաղում և շփվում: Նա իր բնում մենակ էր: Մի օր էլ հարևան ծիտիկները հյուր եկան իրեն և ընկերացան իր հետ: Նրանք միասին գնացին թռչել սովորելու:
Երկրորդ խումբ.
Խմբին հանձնարարված էր «Ծիտիկի օրորը»
Կանաչ ախպերն ու երեխաները
Երբ Կանաչ ախպերը եկավ, բոլոր երեխաները իջան բակ: Կանաչ ախպերը չգիտեր, թե ովքե՞ր էին այդ երեխաները: Նա որոշեց ընկերանալ երեխաների հետ: Երեխաները շատ էին ցանկանում Կանաչ ախպոր հետ խաղալ: Կանաչ ախպերը երեխաների հետ հաճույքով խաղաց և նրանք դարձան լավ ընկերներ:
Երրորդ խմբին հանձնարարված էր «է՜յ կանաչ ախպեր» բանաստեղծությունը:
Ամպն ու Սարը
– Բարև Ամպ, ինչպե՞ս ես:
– Լավ եմ Սար, իսկ դո՞ւ:
– Ես էլ եմ լավ, իսկ ո՞ւր ես գնում այդպես արագ:
– Ման եմ գալիս կորած սարին, որ նստեմ սուր կատարին:
-Ես կփորձեմ գտնել նրան և կասեմ ճանապարհը:
Չորրորդ խմբին հանձնարարված էր «Ամպն ու սարը» բանաստեղծությունը: