Բջնի
Բջնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում։ Բջնին հարմարավետ բնակատեղի է՝ շրջապատված խիտ անտառներով: Եղանակը մեղմ է․մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում:
Գյուղի տարածքում պահպանվել են հին հայկական խաչքարեր,Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս եկեղեցիները: Բջնին հայտնի է ամբողջ աշխարհում իր աղբյուրի ջրով։
Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով։
Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կա ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։
Բջնի գյուղում կա Բջնիի ամրոցը, որը Հրազդան գետի ափին է, գյուղի արևելյան կողմում, ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի):