Բարձունքի հաղթահարում. Բջնի բերդ

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-25-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, երկարացված օրվա կազմակերպիչ`Մայրանուշ Համբարձումյան, երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան

Վայրը՝ Կոտայքի մարզ, Գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Բջնի բերդ

Ճամփորդության օրը` հունիսի 3

Մեկնում՝ 10:00

Վերադարձ`16:00

Նպատակը՝
  • Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին:
  • Այցելել Բջնիի Հովաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, համատեղ իրականացնել «Հակաբացիլ Կոմիտաս»նախագիծը և համբարձման ծես:
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, արգելքները, դժվարությունները հաղթահարելու,միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • Ճամփորդությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (արգելքներ, դժվարություններ հաղթահարել, լեռ բարձրանալ և իջնել, պահպանել անվտանգության կանոնները, գիտակցել անզգույշ արարքների հետևանքները, ճիշտ քայլել, ճիշտ սնվել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Անհրաժեշտ պարագաներ

  • սպորտային հագուստ, կոշիկ
  • տաք հագուստ
  • արևային գլխարկ
  • ջրաման, ջուր
  • բրդուճներ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • ուսապարկ

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի՝

Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա՝

Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝ ծառերը, բլուրները, լեռները,ցուցանակները և այլն,տարածքի,ժամանակի ընկալում

Ես և շրջակա աշխարհը՝

  • Ճանաչել, ծանոթանալ տեղանքին (հյուսիս հարավ,արևելք արևմուտք), իրականացնել էկո աշխատանք,ճանաչում ծառատեսակների
  • Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
  • Ֆոտոխցիկի կիրառություն

Նախագծի իրականացման ընթացքը

 

 Ծանոթանում ենք ճանապարհին հանդիպած բնակավայրերի, լեռների, գետերի անուններին

Հաշվում ենք ճանապարհի տևողությունը`սկիզբ, ավարտ, բարձունքը հաշվում ենք քայլերով, չափումներ

Իրականացնում ենք տարածքի մաքրում

Հաղթահարում ենք դեպի Բջնիի բերդ տանող ճանապարհը:

Խաղում ենք ազգային խաղեր

Իրականացնում ենք նկարչական պլեներ

Երգում, պարում ենք ազգային պարերգեր`իրականացնում «Հակաբացիլ Կոմիտաս»նախագիծը և համբարձման ծեսը:

Ճանապարհի նկարագրություն

  1. Առաջին կանգառը Բջնի գյուղ
  2. Քալք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  3. Ընդմիջում բակում
  4. Քայլարշավ` Բջնու` Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց. միասնական իրականացնելու Համբարձման ծեսը ( նախապես պայմանավորվածությամբ)
  5. Միասնական պարերգերի ուսուցում, <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծի իրականացում
  6. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը դեպի Բջնի բերդ (ընթացքում էկո աշխատանք)
  7. Քայլարշավ Հրազդան գետի ափ
  8. Ճաշ
  9. Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
  10. Վերադարձ

Բջնիում անձամբ եղել եմ:

Արդյունք`

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում:

Եղանակը`756D0979-FC7E-4015-AD66-217715658AC4

Որոնողական աշխատանքներ

Տեղեկություն Բջնիի մասին

Ռադիոտեղեկություն Բջնիի մասին

Ամփոփում՝

Համբարձման ծեսը Բջնիում. բարձունքի հաղթահարում

Իր սիրուն օրվա մասին է պատմում Եվա Գրիգորյանը

Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի երկրորդ դասարանի սովորողների հետ՝ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s