Ճամբարային առօրյա

Ճամբարը, մայիսն, ամառն ու ջուրը՝

Իսկ ընթերցանությունը մեր անբաժան ընկերն է: Լանջերի անուշ բույրը և վայելքը միախառնվել են ընթերցանության հետ:

Advertisements

Ճամբարային առօրյա

Այսօրվա աշխատանքն էսպիսին էր.

Գունավոր թղթերից կտրատել եռանկյունիներ և բնապատկերներ ստեղծել: Սովորողը ազատ էր ստեղծագործելու մեջ: Ստացվեց բազմապիսի բնապատկերներ:

Ավարտելուց հետո ագարակի կենդանիներին տեսակցության գնացինք, կերակրեցինք և սիրեցինք:

 

Որոնողական աշխատանքներ Բջնիի մասին

      Արմեն Աղաբաբյան
Միջնադարյան նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Բերդը ավերվել և ամայացել 16,17դր։
Լանա Գևորգյան
Բջնի գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավարևմուտքում: Գտնվում է Հրազդան գետի աջ ափինՀրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբդաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։
Մանե Հարությունյան
Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին սրբատաշ տուֆից Vll դարում կառուցվել է Ս. Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է շատ փոքր չափերով:

 

Մհեր Հակոբյան

 

    Բջնի  ամրոցը

Բջնի ամրոցը գտնվում է Հրազդան գետի կիրճում՝ Բջնի գյուղում:

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից 11-րդ դարերում հիմնելեն մի բերդ, որը դարեր շարունակ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի տարածքը:

Արեն Նուրջանյան

Նկարում ենք Բջնիի ամրոցն ու եկեղեցի՝ մինչ գնալը:

Ամառային ճամբար

Ճամբարային նախագծեր՝

Ազատության գույներ և ազդեցություններ .նախագիծ

Բարձունքի հաղթահարում. նախագիծ

Ես կարողանում եմ. նախագիծ

Read More »

Սարյանի նկարները իմ աչքերով

Ինձ դուր եկավ այս նկարը, որովհետև նրա վրա նկարած է Արարատ սարը: Նկարը կարծես իրական լինի։ Նկարում գույները շատ բնական են։

Արարատ լեռան դիմաց շատ արտահայտիչ է հայկական բարդին։

Եվա Գրիգորյան

Հայաստանի բնաշխարհը

 Ես ընտրել եմ այս նկարը, գույնեի համար, ծառերի գեղեցկության համար, ընտրել եմ ջրվեժի, լեռների համար։ Ես ունեցա այնպիսի զգացողություն կարծես թե, ես այնտեղ լինեմ։

Մհեր ԲարսեղյանRead More »

Հորինուկ + սեղանի թատրոն

Նախագիծը իրականացնելու համար, բաժանվեցինք խմբերի և ամեն խմբին հանձնարարվեց բանաստեղծությունը: Հետո պետք է ռոդարյական հնարքներով շարունակեին՝ ավարտ հորինեին կամ նոր պատմություն սեղծեին: Սովորողները հորինուկները գրել են խմբով և խմբով էլ կերպարները ստացել, ապա նոր ներկայացրել:

Զարմացած ծաղիկը

Մի օր ձյունը հալվեց և ծաղիկը դուրս եկավ հողից: Նայեց շուրջը՝ տեսավ, որ գարուն է: Նա շատ զարմացավ և իր ընկեր ծաղիկներին կանչեց: Ընկերները եկան և որոշեցին գնալ այգի: Այնտեղ նրանք շատ ուրախ ծաղիկների հանդիպեցին և սկսեցին միասին խաղալ:

Առաջին խումբ.

Խմբին հանձնարարվել էր Հովհաննես Թումանյանի « Ծաղիկներ» բանաստեղծությունը և պետք է շարունակեին:

Ծիտիկի առաջին օրը

Ծիտիկը առաջին օրով նեղված էր: Նրա հետ մյուս ծիտիկները չէին խաղում և շփվում: Նա իր բնում մենակ էր: Մի օր էլ հարևան ծիտիկները հյուր եկան իրեն և ընկերացան իր հետ: Նրանք միասին գնացին թռչել սովորելու:

Երկրորդ խումբ.

Խմբին հանձնարարված էր «Ծիտիկի օրորը»

Կանաչ ախպերն ու երեխաները

Երբ Կանաչ ախպերը եկավ, բոլոր երեխաները իջան բակ: Կանաչ ախպերը չգիտեր, թե ովքե՞ր էին այդ երեխաները: Նա որոշեց ընկերանալ երեխաների հետ: Երեխաները շատ էին ցանկանում Կանաչ ախպոր հետ խաղալ: Կանաչ ախպերը երեխաների հետ հաճույքով խաղաց և նրանք դարձան լավ ընկերներ:

Երրորդ խմբին հանձնարարված էր «է՜յ կանաչ ախպեր» բանաստեղծությունը:

Ամպն ու Սարը

– Բարև Ամպ, ինչպե՞ս ես:

– Լավ եմ Սար, իսկ դո՞ւ:

– Ես էլ եմ լավ, իսկ ո՞ւր ես գնում այդպես արագ:

– Ման եմ գալիս կորած սարին, որ նստեմ սուր կատարին:

-Ես կփորձեմ գտնել նրան և կասեմ ճանապարհը:

Չորրորդ խմբին հանձնարարված էր «Ամպն ու սարը» բանաստեղծությունը:

ՈՒսումնակսն երրորդ շրջան հաշվետվություն

Փետրվար ամսվա աշխատանքներ

Մարտ ամսվա աշխատանքներ

Ապրիլ ամսվա աշխատանքներ

Մայիս ամսվա աշխատանքներ

Մայիսյան հավաքին ներկայացրել եմ հոդված.

Ագարակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսումնական նախագիծ

Աշխատաժամանակ 20.05-24.05

Մայիս 20, Երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երաժշտություն
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա

2. Բարձունքի հաղթահարում նախնական աշխատանքներ

3.Երաժշտություն. Համբարձման ծիսական երգեր

4..«Ազատության գույներ ևազդեցություններ» նախագիծ

5.Օտար լեզու
• Անգլերեն
• ՌուսերենRead More »