Իմ առաջին քանդակը

Երբ լսեցի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացման մասին,ինքս մասնակցության հայտ ներկայացրի՝ սովորելու համար: Իմ մեջ անընդհատ փնտրում եմ ստեղծագործելու, նոր մոտեցումներով հանդես գալու ունակությունը: Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը նոր ոգեշնչող ուժ է ինձ համար: Աշխարհն ընկալում ես այլ կերպ: Ամեն ինչ յուրովի և այլ տեսանկյունից ես սկսում նայել: Առաջին այցելությունը Վիգեն Ավետիսի հետ շատ անմիջական և ստեղծագործական էր: Տարբեր քննարկումներ եղան «գեղեցիկի» շուրջ, տարբեր աշխարհհայացքներով մարդկանց տեսակետ լսելը մի տեսակ մտահորիզոնդ ավելի է լայնացնում, միտքդ՝ ավելի պայծառացնում:

Նկարելուց այդքան էլ չեմ փայլում, բայց որոշեցի մտնել այդ «գետը»: Մեզ տրված էր էսկիզ անել, ինչ մտքիդ այդ պահին գալիս էր: Միջավայրը, որտեղ մենք անցկացնում էինք պարապմունքը, շատ տրամադրող էր: Նշեմ, որ կարևորագույն բաներից մեկն եմ համարում միջավայրը: Քանդակի դպրոցի պարապմունքներից մեկը: Ամենուր սովորողների աշխատանքներ է դված, նայում ես ու ակամայից անընդհատ մտքեր են գալիս, որն էլ ինձ համար աշխատանքի սկիզբ դարձավ: Աշխատանքս սկզբից մի տերևի պատմություն էր, հետո ընթացքում անընդհատ փոխվելով մեկ ձուկ,մեկ նորից տերև, չէի կողմնորոշվում՝ վեջնական ինչ եմ ուզում: Անընդհատ աշխտելով ես բացահայտում ինքդ քեզ՝ նոր մոտեցում, նոր միտք ստեղծելով: Մանկավարժական քանդակի դպրոց՝աշխատանքի ընթացք:

Մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ ամեն հնգշաբթի 14:20 րոպեին Արևմուտքից դեպի Հյուսիս ենք հասնում ես, Ծաղիկն ու Զառան: Ճանապարհը ընկալելով, որպես մարմնամարզական գործունեություն:

Ամեն անգամ աշխատանքիս նայելով ուզում եմ հասկանալ՝ իրենից վերջնական ինչ կստացվի: Սկզբից աշխատանքս անշունչ էր, մի տեսակ չէր խոսում, ասելիք չուներ, սակայն, Վիգեն Ավետիսի խորհուրդները կիրառելով աշխատանքիս մեջ, կարծես թե շունչ տվեցինք: Ինչքա՜ն կարևոր է ուսուցչի տեղին խոսքն ու օգնությունը:

Քանդակի դպրոցն ինձ համար կարծես թե կյանքի մի նոր ճյուղ է բացում: Երբ նայում ես մակավարժական տեսանկյունից, շատ պետք են էսպիսի ուսումնական գործունեությունները, որպեսզի մարդ տեղում չդոփի, անընդհատ կատարելագործվի, աշխատի իր վրա: Շնորհակալ եմ տիար Բլեյանից՝ մեր ամենաուսուցչից, այսպիսի հնարավորություն ընձեռելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s