Ուսումնական ագարակ

Հերթական այցելությունը ուսումնական ագարակ: Այս անգամ ուսումնասիրում էինք շներին, բադերին, սագերին, հավերին: Ուշադիր զննում էինք նրանց: Կազմում էինք բանավոր խնդիրներ և լուծում: Բաժանվել էինք խմբերի: Յուրաքանչյուր խումբ հորինում էր խնդիրը, իսկ մյուս խումբը լուծում այն: Ագարակը ինչպես միշտ լի էր ուսումնական խմբերով: Մենք նույնպես միացանք խմբին, որենք տնկում էին խաղողի տնկիներ: