Ուսումնական գարուն. նախագիծ

«Կատուն» Ղազարոս Աղայան. նկարել և ընթերցում է Արգիշտին

Մարտ ամսվա մասին է պատմում Արգիշտի Շալիտա Բուարին

Արգիշտի աչքերով այս շաբաթվա գարունը

Ապրիլի 1-5. նախագծերով ուսուցման ստուգատես

Շաբաթվա նախագծերն են՝

«Ձոն» ուսումնական նախագիծ

«Ռոդարի և Աղայան» ուսումնական նախագիծ

«Ուսումնական գարուն» նախագիծ

3744f96a-ad4c-4825-abc2-2fdd55cf3e5cԱպրիլ 1, երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք. «Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում

3. Իմացումի հրճվանք.մայրենի

«Ձոն» ուսումնական նախագիծ, հորինում ենք աքրոստիկոսներ

4. Երաժշտություն. պատրատվում ենք մեդիաուրբաթին «Մեր սրտի գարունը»
5. Օտար լեզու
• Անգլերեն
• ՌուսերենRead More »

Զատկական առածանի

  • zatik
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
  • Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  • Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  • Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Հաշվետվություն

Մարտ ամսվա կատարած աշխատանքներս՝

Ձոն նախագիծ

Ես և Թումանյանը. նախագիծ

Ռոդարի և Աղայան. նախագիծ

Ճամփորդություն դեպի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Թումանյանական մեդիափաթեթ

Իմ ծաղիկ նկարը՝ սիրելի մայրիկիս

Ամենշաբաթյա լողն ու հեծանիվը

Իմ մայրիկի դիմանկարը

Նվեր մայրիկներին 

Ուսումնական գարուն

Մարտի 25- ապրիլի 1  «Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ9456F63A-9797-45BB-96BA-02E418D04A10

Նպատակ՝ ընտանիքի անդամների ներգրավվածութունը ուսումնական գործունեություններին, ընտանեկան կրթություն, ինքնակրթություն:

Խնդիրներ՝Read More »

Իմ մայրիկի դիմանկարը

Իմ մայրիկի անուն Նառա է,նա նման է ձնծաղիկի, որովհետև գեղեցիկ է, անուշ հոտ ունի և փայլում է աստղի նման։

Էդգար Գիգոլյան

Մայրիկիս անունը Սաթի է։ Նա նման է վարդի, որովհետև  մայրիկս աշխարհի ամենալավ մայրիկն է և վարդի նման գեղեցիկ է։ Եվ նա իմ համար միյակն է: Առանց իմ մայրիկի չեմ կարող ապրել։

Բարսեղյան Մհեր

4F3AE0A0-37A6-495E-B422-EB50A15EDE8B

Մայրիկիս անունը Նաիրա է, նա նման է հրաշքի: Իմ մայրիկը սիրում է ծաղիկ և նա շատ սիրուն է: Նրա մազերը շատ գեղեցիկ է, և՛դեմքը, և՛ աչքերը նույնպես գեղեցիկ է: Մայրիկս ինձ սիրում է  աշխարհի չափ, նաև սիրում է մեր ծիտիկների ծլվլոցը:

Արեն Նուրջանյան

Իմ մայրիկի անունը Լիլիթ է: Մայրիկս նման է ծաղկի,սիրում է վարդագույն գույնը: Նա շատ գեղեցիկ է, սիրում է ծաղիկներ և բնություն:

Արամ Արտազյան




 

 

 

Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբար. մարտի 25-29

Աշխատանքները

  • կրթահամալիրի զարգացման ծրագրի, ստեղծվող-կառուցվող հրաշալիքների հանրայնացում.
    ներկայացումներ կրթահամալիրում, Արատեսում
  • ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքի, կլոր սեղանների նախապատրաստում
  • Հանրակրթական էկոտուր ստուգատեսի կազմակերպիչների աշխատանքներ
  • Հունիսյան բանգլադեշյան ամենամյա պլեների կազմակերպիչների աշխատանք
  • մանկավարժական աշխատողների խմբերի նախագծային աշխատանք
    կրթահամալիրի դպրոցում, կրթական պարտեզում
    «Ձոն» տեխնոլոգիական նախագծով (Գասպարյան Լուսինեի նախագծի քննարկում. մարտի 26-ին, հնարավոր տարածում)
  • «Մուտք կրթահամալիր». սովորողների ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
    2-5-րդ դասարանցիների
  • կրթական փոխանակման նախագծեր Հայաստանում, Արցախում (անհատական նախաձեռնությունների քննարկում)
  • «Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում
  • Մարտի 18-22-ի նախագծային շաբաթվա ստուգատեսի արդյունքների ամփոփում, ապրիլի 1-5-ի նախագծերի հրապարակում, նախապատրաստում
  • մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի պարապմունքներ

Աշխատակարգ

Երկուշաբթի

 

9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։40-12:00 Հողի փխրեցում, քարերի մաքրում

12:00-12:30 ընդմիջում դպրոցներում

12:30-14:00 պարտիզապուրակային գործունեություն, շենքի գարնանային մաքրություն/ կաբինետների մաքրում, բակի մաքրություն/

14։00՝ օրվա ամփոփում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

13.30-14.00`Նախապատարստում ուրբաթ-համերգին

14:00՝ օրվա ամփոփում         Մարմարյա սահում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

Read More »

Աշխատակարգ 18.03-22.03

Մարտ 18, երկուշաբթի

EE5782D4-5F0D-4D15-892A-730807F248DC

Առավոտյան ընդհանուր պարապմունք

1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Բանավոր խնդիրների կազմում` անգամ մեծ,անգամ փոքր հասկացությամբ
• Երկնիշ թվի նկարագրություն, համեմատում, կարգային անցումով գումարում
• Չափումներ

• Միանիշ թվերի բազմապատկում,2,3,4,5,6 -ի բազմապատկում և բաժանում

3. Իմացումի հրճվանք.մայրենի «Ձոն»նախագիծ, «Շոկոլադե ճանապարհ» Ջանի Ռոդարի

4. Երաժշտություն
5. Օտար լեզու
• Անգլերեն
• Ռուսերեն

Read More »

Մեր լողն ու հեծանվավարությունը

Ամեն շաբաթյա աշխատանք՝ լող և հեծանվավարություն:

Լողի մարզիչ՝ Քրիստինե Հարությունյան

Հեծանվավարությունը անցկացնում ենք բակում, որն ավելի պատասխանատու է դարձնում բոլորիս: Սովորողները միմյանց օգնելու կարողություններ են ձեռք բերում:

AC7120E5-0556-4013-90E2-8ABB65467193