Մեր հորինուկները

«Պապիկ կացինը»

Մի օր պապիկ կացինը ուզում էր քայլել իր շան հետ։ Նա ասաց՝ արի իմ ուրախ շուն գնանք զբոսնելու, բայց շունը չեկավ և փախավ։ Պապիկ կացինը կանչեց իքնաթիռ կացնին, որ գտնի իր ուրախ շանը։ Ինքնաթիռ կացինը գտավ և ասաց՝ արի՛ ուրախ շուն և շունը եկավ։ Եվ այդպես իքնաթիռ կացինը բերեց շանը և պապիկ կացինը կարողացավ քայլել, իր շան հետ։

Արգիշտի Շալիտա Բուարի

«Ինքնաթիռ կացինը»

Ինքնաթիռ կացինը թռչում էր բակում և հանկարծ ներս ընկավ կկվի բունը: Կկուն վախեցավ և դուրս շպրտեց կացնին: Կացինը թռավ գնաց և կտրեց կկվի ծառը: Կացինը թռչելով փախավ և ընկավ ավտոբուսի վրա` ակը պայթեց ու կանգնեց:

Արմեն Աղաբաբյան

«Ոստիկան կացինը»

Լինում է չի լինում մի կացին։ Մի օր այս կացինը  ընդունվում է ոստիկանի դպրոց։ Շատ երկար սովորում է այնտեղ։ Ավարտելով դպրոցը դառնում է ոստիկան։ Նա բռնում է շատ-շատ հանցագործ կացինների: Ոստիկան կացինը դառնում է գերազանցիկ։

Մհեր Բարսեղյան

«Անպոչ կացինը»

Լինում է, չի լինում մի կացին: Այդ կացինը պոչ չի ունենում, և նրան անվանում էին Անպոչ կացին: Անպոչ կացինը չէր կարողանում փայտ կոտրատել: Նա միշտ տխուր էր ու մի կողմ գցած: Մի օր մի մարդ նկատեց նրան տխուր պառկած և որոշեց կացնին պոչ կպցնել: Կացինը շատ ուրախացավ: Նա բոլորի համար փայտ էր կոտրատում, իսկ ամենից շատ այն մարդուն, որն իրեն օգնեց:

Եվա Գրիգորյան

«Լուսնե կացինը»

Լինու է չի լինում  մի Լուսնե կացին։ Էս Լուսնե կացինը ուզում էր, որ  ինքը  մնա երկնքում։ Գնաց  հրեշտակի մոտ  և խնդրեց, որ  Լուսնե կացինը մնա երկնքում։ Հրեշտակը ասաց, որ այո   կարող ես  մնալ երկնքում։ Եվ այդպես լուսինը մնաց երկնքում, բոլորը ուրախանում էին,  երբ նայում էին Լուսնե կացինին ։

Մարկ Վարդանյան

«Օգնող կացինը»

Օգնող կացինը մի օր տեսավ մի ուրիշ ընկած կացնի և ասաց՝ ես քեզ կօգնեմ ու օգնեց բարձրանալ։ Եվ նրանք ընկերացան։ Այդ օրվանից նրանք միասին սկսեցին օգնել բոլորին։

Սուսաննա Գրիգորյան

«Բարկացած կացնի արկածները»

Կար չկար մի բարկացած կացին: Մի օր  այս բարկացած   կացինը որոշեց բարի դառնալ. գնաց այգի  և տեսավ մի տարօրինակ կացնի.

-Հե՜յ, հե՜յ,-ասաց բարկացած կացինը,- ուզում եմ բարիանալ, կօգնե՞ս ինձ։ Տարօրինակ կացինը  իրականում կախարդ էր և օգնեց բարկացած կացնին բարիանալ։

Մարկ Վարդանյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s