Month: November 2018
Ծույլ մրջյունի արկածները հորինուկներ
«Ծույլ մրջյունի արկածները»
Կար մի մրջյուն,նա չէր սիրում աշխատել ինչպես իր ըներները:Մրջնանոցի բոլոր մրջյունները շատ աշխատասեր էին,աշխատում էին առավոտից իրիկուն:Ծույլ մրջյունը սիրում էր խաղալ,երգել,հեծանիվ քշել: Մի անգամ նա խաղալիս մոլորվում է խոտերի մեջ:Այնտեղ ընկերանում է զատիկի ու մորեխի հետ և միասին խոտերից կառուցում են փոքրիկ տնակ ու ապրում են երեք ընկերներով` հաշտ ու համերաշխ:
Ռազմիկ Սիմոնյան
«Ծույլ մրջյունի արկածները»
Լինում է ,չի լինում, մի մրջյուն:Նա չաշխատասեր էր և ծույլ:Նա չէր ուզում ընդմիշտ աշխատել:Հետո նա գտավ նոր ընկեր:Նա աղջիկ է և նրանք շատ երկար խաղում էին:
Եվա Գրիգորյան
«Ծույլ մրջյունի արկածները»
Մի անգամ ամռանը մրջյունը չաշխատեց: Ձմեռը եկավ ու նա մրսեց: Փոշմանեց մրջյունը և սկսեց տուն սարքել: Հոգնեց, ասաց, թե գնամ հանգստանամ: Այնքան հանգստացավ, որ մոռացավ տուն սարքի: Ձմռանը նա մրսեց և հիվանդացավ:
Նարեկ Եղիզարյան
«Ծույլ մրջյունի արկածները»
Մի օր ծույլ մրջյունը չաշխատեց և գնաց անտառ զբոսնելու: Զբոսնլու ժամանակ ընկավ ու տեսավ արջին, նա այնքան վախեցավ, որ փախավ անտառի խորքը։ Այնտեղ հանդիպեց ճպուռին ու ասաց, թե դու ո՞վ ես։ Նրանք ծանոթացան,ընկերացան և իրար հետ գնացին մրջյունի ընկեր` Մրջյունի տուն:
Մարկ Վարդանյան
«Ծույլ մրջյունը»
Մի անգամ ծույլ մրջյունը չէր ուզում ուտել։Ծույլ մրջյունը չէր ուզում բակ գնալ։Ծույլ մրջյունը չէր ուզում բազմոցից վեր կենալ։Ծույլ մրջյունը չէր ուզում խաղալ։
Լանա Գևորգյան
«Ծույլ մրջյունի արկածները»
Մրջյունը քայլում էր բակում և նա ընկավ փոսը: Նա չկարողացավ դուրս գալ, որովհետև ծույլ էր: Իր ընկեր մրջյունը եկավ, նրան օգնեց և նրանք միասին գնացին տնակ:Արմեն Աղաբաբյան
Սուսաննա Գրիգորյան
«Պոկված տերևը» հորինուկներ
«Պոկված տերևը»
Մի օր տերևը ինքն իրեն խոսում էր.
-Ի՞նչ կլինի, եթե ես փախչեմ ծառից : -Իսկ այդ ժամանակ,ծառը քնած էր, բայց նա լսեց, որ տերևը ուզում էր փախչել :Ծառը տերևին հարցրեց, թե ինչո՞ւ է ինքը ուզում ինձանից փախչել: Տերևը վեր թռավ վախից ու ծառից պոկվեց, ընկավ,փախավ հեռու տեղեր։
Արփի Փիրումյան
<<Պոկված տերև>>
Մի օր պոկված տերևը ուզում էր թռնել :Նա շատ էր սիրում թռնել և դա իր սիրելի պարն էր:Գիշերը նա թռավ, բայց երազ էր տեսնում տերևը: Մի օր տերևը թռավ և շատ ուրախացավ,որովհետև քամին եկել էր:
Արգիշտի Շալիտա Բուարի
«Պոկված տերևի ճամփորդությունը»
Մի օր պոկված տերևը ման էր գալիս,մին էլ ձմեռը եկավ: Պոկված տերևը վախեցավ , թե ի՞նչ եմ անելու, պետք է գնամ ծառիս մոտ:Ծառն էլ վախեցած փնտրում էր, թե ու՞ր է իմ տերևը:Տերևը հնկարծ մի փչակ տեսավ և մտավ փչակի մեջ:Այնտեղից տեսնում էր,որ բոլոր տերևները գույնզգույն են դարձել:Նա փչակում ձմեռեց և գարնանը գտավ իր ծառին:
Նարեկ Եղիզարյան
«Պոկված տերևը»
Լինում է չի լինում մի պոկված տերև է լինում:Մի օր նա երգում էր և հանկարծ ընկավ օվկիանոս: Նրան կերավ շնաձուկը: Հետո շնաձուկը բացեց բերանը:Տերևը դուրս եկավ օվկիանոս և ուրախ լողաց:
Եվա Գրիգորյան
<<Պոկված տերևը>>
Մի օր պոված տերևը ուզում էր գնալ իր ծառի մոտ, բայց նա չէր կարողանում գտնել ծառին, քանի որ մոլորվել էր: Նա նստեց մտածեց և փորձեց նորից փնտրել: Տերևն ամենուր փնտրում էր, բայց նորից չգտավ:Հանկարծ պատահական հանդիպեց և շատ ուրախացավ:
Արմեն Աղաբաբյան
Աշխատակարգ
Նոյեմբեր 26 երկուշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Բանավոր համրանք,երկնիշ թվի նկարագրություն, համեմատում, կարգային անցումով գումարում
• Ժամանակի չափման միավորներ ամիս,օր,ժամ,րոպե
3. Իմացումի հրճվանք.մայրենի
Խնկոյանական օրեր Ճպուռն ու մրջյունը»
4. Երգ
5. Օտար լեզու
• Անգլերեն
• Ռուսերեն
Նոյեմբեր 27 երեքշաբթի Read More »
Ամանորյա նախագիծ
Ժամանակահատվածը` դեկտեմբեր ամիս
Մասնակիցներ` 2-րդ դասարանի սովորողներ
Նպատակ` նախապատրաստում Ամանորին:
Խնդիրներ`
- Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- զարգացնել սովորողի մոտ մաթեմատիկական մտածելակերպը
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
- Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացություններ (օրացույցի պատրաստում)
- Հորինել պատմություններ ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի մասին,մուտքագրել, նկարել:
- Նամակներ գրել Ձմեռ պապիկին
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր
Տեխնոլոգիա և մաթեմատիկա
սովորողը երկրաչափական մարմիններից,ոչ պիտանի իրերից կստեղծի ամանորյա անսովոր խաղալիքներ:Չափումներ,մմ,սմ,դմ,հասկացությունների իմացում: Օրացույցի պատրաստում:Դիմակների պատրաստում:
Նախատեսում ենք դիմակներով պար:
Տեխնոլոգիա`մակարոնե տոնածառ
Խոհանոցային գոծունեություն`
համեղ ամանորյա թխվածքաբլիթների պատրաստում:
Բարեմաղթանքներ ռադիոնյութի տեսքով:
Արդյունք՝
Այցելություն Հենրիկ Մալյանի անվան թատրոն
Հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքներս`
Իրականացրել և ընթացքի մեջ է «Ուսումնական աշուն» նախագիծը
Նախագծային ուսուցում «Սեբաստացու օրեր»
Տերևապատկերներ
Ուսումնական աշուն
«Իմ աշունը »պատմում է` Մարկ Վարդանյանը
«Երկու երկրների աշունը» պատմում է`Մհեր Բարսեղյանը
«Ուսումնական աշուն» պատմում է`Եվա Գրիգորյանը
«Իմ աշունը» պատմում է`Արփի Փիրումյանը
«Մեր բակի աշունը» պատմում է` Արմեն Աղաբաբյանը:
«Աշունը իմ աչքերով» պատմում է`Արամ Արտազյանը
«Իմ աշունը» պատմում է` Արգիշտի Շալիտա Բուարին
Աշխատակարգ
Նոյեմբեր 19երկուշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Բանավոր համրանք,գործողություններ երկնիշ թվերի հետ
• Երկնիշ թվի նկարագրություն, համեմատում, կարգային անցումով գումարում
3. Իմացումի հրճվանք.մայրենի «Տերևաթափ»Read More »
Ուսումնական աշուն
Աշնան մասին է պատմում`Սուսաննա Գրիգորյանը: