Աշխատակարգ

22.10-26.10 Շաբաթվա իրականացվող նախագծերը`

Թթուդրիկ

Լավաշթխիկ

Երևան 2800. ճամփորդությամբ ուսուցում

Հոկտեմբեր 22,երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք
1.Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• Մաթեմատիկա
2.Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
• Բանավոր համրանք,գործողություններ երկնիշ  թվի հետ,նախագծային ուսուցում` Թթուդրիկ

3.Իմացումի հրճվանք.բացօթյա ընթերցանություն
• նախագծային ուսուցում Լավաշթխիկ 
4. Երգ «Հեյ ջան Երևան»Read More »

Առասպել հացի փշուրի մասին

AA0F5D85-BF1C-4BE7-A2A1-6982780EF3ACՀայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Աղբյուրը

Ով աշխատի,նա կուտի

Ռուսական ժողովրդական հեքիաթ
Ով աշխատի, նա կուտի

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:
— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:
— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը խմոր հունցեց:
— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը թոնիրը վառեց:
— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:
— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:
— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:
— Ես, — գոչեց մուկիկը և մոտեցավ սեղանին:
Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:

Երևան 2800 ճամփորդութամբ ուսուցում

221634CE-E7DC-459D-BC8E-914C3340D392Երևան 2800 նախագծի ընթացքում իրականացնում ենք քայլարշավ Հրազդանի կիրճում`գետի երկայնքով:

Օր՝  Հոկտեմբերի 25

Մեկնում՝ 11:00

Վերադարձ՝ 14:00

Մասնակիցներ՝ 2,3-րդ դասարաններիի սովորողներ

Պատասխանատուներ՝ Վարսիկ Աթոյան,Ծաղիկ Գասպարյան,Լուսինե Փաշայան

Ճանապարհը `Բաբաջանյան պողոտա- Իսակովի պողոտա-Հրազդանի կիրճ  (սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից)-Մանկական երկաթուղի-թունելով անցում դեպի Արամի փողոց

Նախագծի նպատակը` ծանոթանալ քաղաքի գետին`Հրազդան գետին, իրականացնել մաքրման աշխատանքներ,քայլարշավ,թեթև վազք:

Նախագծի շրջանակներում

  1. Հավաքելու են տեղեկություններ գետի վերաբերյալ
  2. Կազմակերպելու են տարածքի մաքրում
  3. կազմակերպելու են նկարչական պլեներ գետի ափին
  4.  իրականացնելու են թափառումներ Զանգվի ափին
  5. տպավորություններ. գետին հանդիպելուց առաջ և հետո
  6. Հրազդանը իր աշնան հմայքով,գետի դիտարկում
  7. Մաթեմատիկական չափումներ՝ ոտնաչափով հեռավորություն, քանի րոպեում կարող ենք Հրազդանի կիրճը անցնել և հասնել Մանկական երկաթուղի:
  8. Այգում`Հեյ ջան Երևան և Կոմիտասյան օրերի իրականացում:
  9. Թունելի անցումը թեթև վազքով:

Վերադարձը՝ Մեքենայով-  Մաշտոցի պողոտա-Իսակով-Բաբաջանյան փողոց

Անհրաժեշտ նյութեր՝

  • նկարչական նյութեր
  • Ջուր
  • Բրդուջներ
  • Հարմարավետ հագուստ
  • Ձեռնոցներ, տոպրակներ

Արդյունք`

Քայլարշավ Հրազդանի կիրճով,գետի երկայնքով