Թթուդրիկ

1E3C41BA-ED25-4858-8AB4-AA7105B371FDԹթուդրիկի ծեսը նախագծային գործունեություն է,ըստ մայրենի,մաթեմատիկա, տեխնոլոգիա մեդիատեխնոլոգիա առարկաների:

ժամանակահատվածը`22.10-26.10

Սովորողների  գործունեությունն ըստ նպատակների և խնդիրների՝ բաժանվում է փուլերի․

  • Նախապատրաստական փուլ — 2 օր
  •  Թթուդրիկի ծես  — 1 օր (60 րոպե)
  •  Գործունեության ամփոփում — 1-2 օր

Նախապատրաստական փուլի խնդիրներն են`

  • Զարգացնել կարդալու, կարդացածը հասկանալու, վերարտադրելու կարողությունները
  • Հարստացնել բառապաշարը
  • Զարգացնել երկուական, երեքական հաշվելու կարողությունները
  • Պատկերացում տալ  առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
  • Պատկերացում տալ քանակի մոտավոր գնահատում գործողության մասին
  • Պատկերացում տալ բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Ձևավորել ցուցակ, գնացուցակ կազմելու կարողություններ
  • Ձևավորել (զարգացնել) խանութում գնումներ կատարելու (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած ապրանքը դասավորել համապատասխան վայրում)
  • Ձևավորել խմբով միասին աշխատելու, աշխատանքը իրար մեջ բաժանելու կարողություններ

Ընթացք`

համացանցից թթվի բաղադրատոմս գտնել,կարդալ, մուտքագրել, դասավորել ըստ այբենական կարգի:           Բաղադրատոմսը կարդալ, կազմել աղյուսակ ըստ գույների և բանջարեղենների:

Կազմակերպել գնումներ կատարելուն:

Գնումներ կատարելուց հետո, բանջարեղենի  ցուցակը աղյուսակով կազմել (թվարկեցինք, մուտքագրեցինք) նախ ՝ ըստ զանգվածի, ապա՝ ըստ քանակի և արժեքի:

Այսպես՝ ծաղկակաղամբ — 3 կգ —  4 գլուխ , գազար — 4 կգ — 49 հատ և 1կգ -արժեքը դրամով

Ապա՝ հաշվարկներ կատարել

Եթե 3 կիլոգրամ լոլիկը 12 հատ է, 1 կիլոգրամ լոլիկը քանի հատ կլինի․․․

Եթե ունենք 16 վարունգ, ամեն խմբին քանի վարունգ կհասնի։

Թթուդրիկ

Այս փուլի հիմնական խնդիրն է`

  • Ձևավորել խմբով աշխատելու կարողություններ (իրար լսել, զիջել, օգնել, միասին պատասխանատվություն զգալ՝ աշխատանքն ավարտին հասցնելու համար)

Թթու դնելու բուն գործընթացի համար սովորողները բաժանվում են չորս խմբի․ յուրաքանչյուր խումբ պետք է ունենա իրեն բաժին հասած բանջարեղենները և սկսեն կտրատել,տարաներում դասավորել(ընթացքում ստեղծագործական մոտեցմամբ պատկերներ ստանան`Ռոդարյական հնարք):

Ամփոփում`

ստեղծում ենք և նկարում պիտակներ,հանելուկներ հորինում և ռադիոհաղորդում ստեղծում:

Արդյունք`

Թթվի գնումներ

Թթու ենք դնում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s