Խնամված ձին

Այսօր ագարակում յուրահատուկ օր էր:Ագարակ էր եկել հատուկ մասնագետ և պետք է  իրականացներ ձիու եղունգների խնամքը:Շատ հետաքրքիր,արտասովոր գործընթաց էր:Սովորողները հետաքրքրությամբ,կլանված նայում էին,թե ինչ էր անում վարպետը:Սովորողների մի մասն էլ,ձիու խնամքն էին իրականացնում,ձիու գովքն էին անում, իրենց վախերից էին ձերբազատվում:Այնպիսի տպավորություն էր, կարծես ձին գեղեցկության սրահ էր եկել:Մանրամասն տեսանյութում:

 

Ասացվածքներ լավաշի մասին

3E0037AC-0713-4804-B652-823D9DF09952

1)Անբանը լավաշ ուտելիս առողջ է,աշխատելիս հվանդ:

2)Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի:

3)Աշխատանքը սև է,լավաշը սպիտակ:

4)Լավաշը հացվորին տուր,մի հատ էլ ավել տուր:

5)Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի
պանրից ով որ կշտանա կնշանակի նա հիվանդ է:

6)Բերան կա հաց չկա,հաց կա բերեն չկա:

7)Որտեղ հաց էնտէղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:

8)Աստվածը հաց կտեսնի երազում,ծարավը ջուր:

Հանելուկնր

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)