Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարումը իրականացրեցինք հոկտեմբերի հինգին:Ըստ նախագծի շարժվեցինք 10:00 -ին`ուրախ,բարձր տրամադրությամբ:Ճանապարհն անցանք երգելով,բոլոր վահանակների գրածները կարդալով`լիներ ռուսերեն թե հայերեն:Անընդհատ նայելով, ուսումնասիրում էինք աջ և ձախ գտնվող լեռներն ու գյուղերը:Նախօրոք պայմանավորվածություն ունեինք Լուսագյուղի միջնակարգ դպրոցի հետ և պետք է Կոմիտասյան նախագիծ իրականացնեինք:Դպրոցը նորակառույց,լուսավոր,մաքուր էր:Մանրամասն տեսանյութում`

Հաջորդիվ մեզ սպասում էր բարձունքը և Վերի  վանք եկեղեցին,որ նաև Թուխ մանուկ է կոչվում:Երգով և մեծ ոգևորությամբ բարձրանում էինք դեպի եկեղեցին:Ճանապարհին անընդհատ հանդիպելով սառնորակ աղբյուրներին`անտարբեր չէինք կարող անցնել,կանգ էինք առնում լսում առվակի քչքչոցը: Իրական գեղեցկությունը այսպիսին է լինում:Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառները մի այլ գեղեցկություն ունեն: