Խնկոյանական օրեր

Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի

   Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:
Տևողությունը՝ հոկտեմբեր,նոյեմբեր ամիս

Նպատակ`

Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում,Սվորողները ծանոթանան Խնկոյանի ստեղծագործություններին

 Խնդիրները`

ընտանիքին ներգրավել ուսումնական գործունեությանը,բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական,հմտությունների զարգացում:

  • Նախապատրաստական փուլ

Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

Փեսացու մուկը_Աթաբեկ Խնկոյան

Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

Անտերև ծառ_Աթաբեկ Խնկոյան

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Կերպարներկայացում. Սովորողը ներկայացնում է Խնկոյանի կերպարներից որևէ  մեկը և այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:
Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարը:

Խնկոյանն ու շրջակա աշխարհը` մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Word ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Տեխնոլոգիա. Խոհանոց

Նախագծի ընթացքում կթխենք խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:
Սպասվելիք արդյունքները
Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
Ձայնագրություններ, ֆիլմեր

Նախատեսվում է՝
Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան գրադարան:

Արդյունք`

Ծույլ մրջյունի արկածները

Հորինուկներ

Մեղադրում ենք ճպուռին և մրջյունին

Հորինուկներ

Կարդում ենք Խնկոյան

«Ագռավն ու աղվեսը»

«Ճպուռն ու մրջյունը»

«Պոկված տերևը» հորինուկներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s