Ես

Հեղինակ` Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
Դո՜ւ
Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
Իհա՜րկե ես
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:
զատվել — ազատվել, առանձնանալ, պոկվել
Read More »

«Ես» նախագիծ

Իր մասին պատմում է Գիգոլյան Էդգարը:

Պատմում է Մհեր Բարսեղյանը

Պատմում է Աղաբաբյան Արմենը

Պատմում է Մարկ Վարդանյանը

Պատմում է Արփի Փիրումյանը

Ժասմինա Հակոբյան

Սուսաննա Գրիգորյան

Արամ Արտազյան

Ռազմիկ Սիմոնյան

Եվա Գրիգորյան

Գևորգ Աբրահամյան

Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն նախագիծը շատ են կարևորում սովորողները`իենց ամենասիրելիներից է:Դե իհարկե,ո՞վ չի սիրում ջուրը:Աշնան արևն էլ ամենաբուժիչ ու կարևոր մասն է կազմում:Արևի էներգիան կրկնակի է երջանկացնում մեր սովորողներին:Սկսած կազմակերպումից,հագնվելուց,հանվելուց սովորողները անընդհատ կարևոր խնդիրներ են լուծում:Լողափնյա տարածքի խնամքը,ջրի մաքրումը,իրենց շորերի խնամքը և դասավորվածությունը,նաև մի շարք այլ հմտություններ են ձեռք բերում այս նախագծի շնորհիվ:Առողջականն ու կոփումն էլ առաջնային տեղում է:

Աշխատանքային նախագիծ 10.09-14.09

Սեպտեմբերի 10, երկուշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա

10:10-10:55 «Ես». պատմում եմ իմ մասին

11:05 -11:50 «Լողափնյա աշուն» նախագիծ

11:55-12:40  Երգ

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35  Ուրախ օտար լեզու

Սեպտեմբերի 11, երեքշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա

10:10-10:55 Ուրախ օտար լեզու

11:05 -11:50 «Ես». պատմում եմ իմ մասին

11:55-12:40 Ուսումնական ագարակ

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35  Մարմնակրթություն

Սեպտեմբերի 12, չորեքշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա

10:10-10:55 «Ես». պատմում եմ իմ մասին

11:05 -11:50 Միջավայրի խնամք

11:55-12:40 Ուսումնական ագարակ

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35  «Լողափնյա աշուն»

Սեպտեմբերի 13, հինգշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05  Երգ

10:10-10:55 «Ես». պատմում եմ իմ մասին

11:05 -11:50 բանավոր մաթեմատիկա

11:55-12:40  Նկարում ենք

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35  Ուրախ օտար լեզու

Սեպտեմբերի 14, ուրբաթ

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05 Ուրախ օտար լեզու

10:10-10:55 «Ես». պատմում եմ իմ մասին

11:05 -11:50 Մարմնակրթություն

11:55-12:40 «Լողափնյա աշուն» նախագիծ

12:40-12:55 Ընդմիջում

12:55-13:35  Շախմատ

«Ես» նախագիծ

«Ես» նախագիծը իրականացման ընթացքի մեջ է:Կարդացինք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը,քննարկեցինք,հետաքրքիր հարցադրումներ արեցինք,Ռոդարյական լուծումներով:Նկարեցինք յուրաքանչյուրս մեզ և իմ ընկերոջը:Շատ ծիծաղելի էր սովորողների համար ընթացքը:Յուրաքանչյուր դեմքի մաս նկարելիս,հիանում էին,իսկական իմացումի հրճվանք էր:

Բարև ուսումնական տարի

Այսօրվա օրը ջերմ ու կարոտած էր:Խինդով,սպասումով,լեցուն էր ամենուր:

Բարև, ուսումնական տարի:2-1 դասարանը կազմը պատրաստ,սիրուն,բարի,մաքուր աչուկներով ինձ էին նայում:Հագեցած օր էր,ես կասեի`շփում,ընդունում,ճանաչում, բացահայտում,ճանապարհում:

«Ես» նախագծի մեկնարկը տրված է,սկսեցինք «Լողափնյա աշուն» նախագծը: Բանավոր մաթեմատիկական խաղերով ակտիվացան սովորողները, վերհիշեցին իրենց անցածն ու սովորածը:

Իմ ամառը

Նպատակը

Պատմելու, իրավիճակը ներկայացնելու կարողությունների ամրապնդում

Ընթացքը

Սովորողները paint-ծրագրով նկարում են իրենց ամառային արձակուրդի ամենահիշարժան օրը, գրում փոքրիկ պատմություն այդ մասին: Ավարտելուց հետո ներկայացնում են, մեկնաբանում:

Արդյունքը

Մեդիահմտությունների ամրապնդում, մուտքագրելու կարողությունների զարգացում, մեդիաայբբենարանների նյութերի ստեղծում: