Հնարագետ նապաստակը

Ստեփան Լիսիցյան

Լինում է, չի լինում մի հայր նապաստակ է լինում:

Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է՝ տան չորս բոլորն աղվեսներ են վազվզում:

Վա՜յ, իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս սրանց

ձեռքից ազատեմ, – ասում է նապաստակը:

Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Նա անպայման մի ճար կգտնի:

Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե ինչ է անում հայրիկը. Ներկերը

հանել է, մի տախտակ դրել իր առջև և վրձնով ինչ-որ բան է գրում:

Տեսնես՝ այդ ինչ է գրում:

Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու փուս

մտավ ներս:

Գալիս է աղվեսն ու կարդում.

<<Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղ գիտի՝ խնդրեմ իմաց տա:>>

-Վա՜յ, տունս քանդվեց, – կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:

– Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ, պարոն շունը մեր անտառում է բնակվում:

Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…

Ա՜յ, թե ուրախացան նապաստակները:

Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ասաց հայր նապաստակը, երբ տեսավ աղվեսներին: Նշի՛ր հայր աղվեսի խոսքերը:
2. Ի՞նչ գրեց հայր նապաստակը տախտակին:
3. Ինչպիսի՞ն էր հայրիկ նապաստակը:
4. Մի հայտարարություն էլ դո՛ւ պատրաստիր:
5. Կազմի՛ր բառակապակցություններ:

հնարագետ ___________________________

խորամանկ ___________________________

վախկոտ     ___________________________

անվախ       ___________________________

սպիտակ     ___________________________

գույնզգույն ___________________________

կանաչ       ________________________

լուսավոր  ____________________________

ուրախ      ____________________________

6. Հորինի՛ր հեքիաթի շարունակությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s