Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

DBACFF0B-2DF5-4672-8042-DE5A0BF0109C«Ես» նախագիծ

Նկարում ենք ինքնանկար «Ես» նախագիծ

«Անճոռնի ճուտիկը»

նկարում եմ ինձ և ընկերոջս

Լողափնյա աշուն

լողուսուցում

Ուսումնական ագարակ

Ընթերցում և ստեղծագործում ենք ագարակում

Ուսումնական տարվա սկիզբ

Մարզատոն

 

Ուսումնական ագարակ

Ուսումնական ագարակը ինքնին սպասված ու ցանկալի է սովորողների համար: Երեխաների հրճվանքն ու սովորելը միավորվում է ագարակում:Այսօր` ձիերի խնամքը սովորողները իրենց ձռքերով իրականացրեցին:Ուշադիր ուսումնասիրում էին ձիու աչքերը,քիթը,բերանը,ատամները:Քննարկեցինք ձիերի խնամքի կարևոր պայմանները:

Ընթերցում և հորինում ենք ագարակում

Ագարակը շատ տրամադրող է ուսումնական գործունեություն իրականացնելու համար:Այսօր մեր բացօթյա ընթերցանությունը կայացավ   ագարակում:Սովորողների մի մասը խնամում էին ձիերին`հերթափոխով,մյուս մասը`կարդում և քննարկում Ղազարոս Աղայանի «Արևի Ճառագայթներ» հեքիաթը:Միջավայրը տրամադրող էր նյութը յուրացնելու,հորինելու,ստեղծագործելու համար:Իրական, կենդանի դաս ստացվեց,օրն էլ բարենպաստ էր և ավելի համոզիչ:

Շաբաթվա նախագծեր

24.09-28.09.2018թ

2E4B3FAF-5A78-4959-AA52-786FFF651E74Բարձունքի հաղթահարում

«Ես» նախագիծ

Կոմիտասյան օրեր

Ստեղծում ենք խաղեր

Լողափնյա աշուն

Սեպտեմբեր 24,երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք
1.Ընտրությամբ գործունեություն
• Մարմնակրթություն
• Երգ
• Խեցեգործություն
• ՄաթեմատիկաRead More »

Ուսումնական ագարակ

 

Նախագիծ`

Ուսումնական ագարակ կենդանիների խնամք,կենդանիների սննդի իմացություն

Տևողությունը`երկարաժամկետ
Նպատակ՝ առօրյա սննդի մնացորդի տեսակավորում,ճիշտ բաշխում, կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման, համագործակցման հմտություններ,կենդանիների սննդի իմացություն:

Խնդիրներ՝

Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ,ինքնավստահություն ձեռք բերել, դրական հույզեր:

Ձեռք բերել կենդանու խնամքի հմտություններ:Սննդի մնացորդի տեսակավորման հմտություն:Կենդանու սննդի իմացության ձեռք բերում:

Հաղորդակցվել, տեղեկություններ ստանալ,ուսումնասիրել կենդանիների մասին:

Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներ:

Արդյունք`

Խնամված ձին

Ուսումնական ագարակ

Ստեղծագործում և խնամում ենք ձիերին

Մաթեմատիկան ուսումնական ագարակում

խնամում ենք պոնիին, ձիերին և վեջում վայելում

Սնունդը դեպի ագարակ՝ կերակրում ենք ձիերին

Տասը փաստ ագարակի կենդանիների մասին

Բարձունքի հաղթահարում

CEC7AE97-80CC-4206-B7CC-DBD9423228B2

 

 

Նախագծի հեղինակ`Վարսիկ Աթոյան

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, Արփինե Կոստանյան,երկարացված օրվա կազմակերպիչ`Մայրանուշ Համբարձումյան,ծնողներ

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք, ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա է:

Արագածոտնի մարզ, Լուսագյուղ,«Թուխ Մանուկ» Մատուռ:

Երթուղին` Երևան- Ապարան-Լուսագյուղ-Թուխ Մանուկ

Ճամփորդության օրը`05.10.2018թ.,  

Մեկնում` 10:00

Վերադարձ`16:00Read More »

Լողուսուցում

Մեր առաջին լողուսուցումը կայացավ:Սովորողները անհամբեր սպասում էին լողի ժամին:Մի մասն էլ,որ հարգելի պատճառներով չէին մասնակցում,մարմնամարզություն արեցինք:Սովերեցին մի գծով շարք կանգնել,հավսար,զգաստ,մեկ ,երկու հաշվով խմբերի բաժանվել:Կատարեցինք մարմնամարզություն,տաքացրեցինք մեր մկանները: