Դ.Բիսեթ

Շնորհկալությունը,ներեցեքը,խնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա շնորհակալություն՚:
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- ինձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Օ ¯յ, ների՛ր ինձ:
– Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Ուսումնական տարվա սկիզբ

Նոր ուսումնական տարվա սկիզբը սկսեցինք օգոստոսի 30-ին:Օրը սկսեցինք եթուղիներին և սովորողներին դիմավորելով:Հանդիպումը շատ ջերմ էր ու կարոտած`գրկախառնությունն ամենուր էր:

Ընդհանուր պարապմունքն էլ միշտ իր տրամադրող ու հավես մթնոլորտը փոխանցեց բոլորիս:Ուրախ տրամադրությամբ էլ  բարձրացանք մեր նոր դասասենյակ,որը նոր միջավայր, նոր տրամադրություն էր ստեղծում:Երեխաներն անհամբեր սպասում էին իրենց ներկայացնեին`պատմեին իրենց մասին:Դե իսկ մարզական խաղեր երեխաները շատ են սիրում, և անմիջապես կազմակերպեցինք ընկեր Ծաղիկի սովորողների հետ:Օրն այնքան ուրախ տրամադրությամբ անցավ,որ ովորողները չէին ուզում տուն գնալ,երբ իմացան երթուղայինների ժամն է: