«Ես»ուսումնական նախագիծ

cropped-download.jpg«Ես» ուսումնական նախագիծ
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

2-րդ դասարան

Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում.
Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
Հաղորդակցական հմտությունների զարգացում.
Համագործակցային հմտությունների զարգացում.
Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝

օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Միջավայրը՝

դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝

անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…), թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • Սովորողների
  • ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

  • Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Արև, արև, դուրս արի
  • Խնոցի
  • Կաքավի երգը
  • Խորոզ
  • Եթե դուր է գալիս…
  • Գյոնդ (Գյովնդ)
  • Թամզարա
  • Ծաղկաձորի
  • Էջմիածնի
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով:
  • Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

    ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):
  • Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է, և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է power point ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

    Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, յուղամատիտով,գուաշով):

Աղբյուրը՝ այստեղ

Նախագծի արդյունք`

Ես պատմում եմ իմ մասին

Նկարում ենք ինքնանկար

Նկարում եմ ինձ և ընկերոջս

Անճոռնի ճուտիկը

Կարդացել և քննարկել ենք,կատարել առաջադրանքները`

«Հնարագետ նապաստակը» Ստեփան Լիսիցյան

«Ես»Աթաբեկ Խնկոյան

Անճոռնի ճուտիկը Հանս Քրիստիան Անդերսեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s